ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Տեղեկատվությունը սահմանափակ է

Տեղեկատվությունը սահմանափակ է
28.11.2013 | 15:26

Թեև սեպտեմբերի 3-ից հետո ակնհայտ էր, որ ՀՀ-ի հետ չի ստորագրվելու ԵՄ ասոցացման և Խորը և համապարփակ առևտրի մասին համաձայնագիրը, այնուհանդերձ, այս օրերին հայաստանյան փորձագետներն ու վերլուծաբաններն ակնդետ հետևում են Վիլնյուսում ընթացող գագաթնաժողովի աշխատանքներին:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել ՍԱՐԳՍՅԱՆԸ irates.am-ի հետ զրույցում նշեց, որ այսօր տեղեկատվությունը սահմանափակվում է միայն նրանով, որ Վիլնյուսում կստորագրվի հռչակագրային բնույթի փաստաթուղթ:

Մանվել Սարգսյանը նշեց, որ եթե չի ստորագրվում ԵՄ ասոցացման համաձայնագիրը, ապա Հայաստանին հազիվ թե որոշակի պայմաններ առաջարկվեն:

«Չի երևում, որ Հայաստանն ինչ-որ առանձնահատուկ գործունեություն է ծավալում Վիլնյուսում»,- ասաց քաղաքագետը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 954

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ